Ա․ Լոպուխին
18-19. Իրենց կախարդություններով նույնը ուզեցին անել նաև մոգերը, որպեսզի միջատներ «արտադրեն», բայց չկարողացան: Եվ մարդկանց ու անասունների վրա միջատներ կային: [18] Եվ մոգերն ասացին փարավոնին. «Սա Աստծո մատն է»: Բայց փարավոնի սիրտը կարծրացավ, և չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը: (Սինոդական թարգ․)
Մոգերի անզորությունը նոր արարածներ ստեղծելու համամարդկային անզորություն է, որն առավել հստակ երևաց հետևյալ բառերում՝ «Սա Աստծո մատն է»՝ աստվածային վերին ուժի ձեռքի գործը (Սաղմ. 8:4): Պատճառը, որ երրորդ պատուհասը կախարդների կողմից ընդունվեց իբրև գերբնական երևույթ, այդ պատուհասի «ծագումն» էր, քանի որ այն առաջացավ Ահարոնի գավազանի հարվածից: Հրաշքի գերբնականության մասին էր վկայում նաև դրա ծավալը, քանի որ ամբողջ երկիրը լցվեց ոջիլներով, և ոչ մի հողակտոր զերծ չէր դրանցից (Ելք 8:17, Սաղմ. 104:31):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Իրենց կախարդութիւններով նոյնը ուզեցին անել նաեւ մոգերը, որպէսզի մժեղ հանեն, բայց չկարողացան: Մժեղ լցուեց մարդկանց ու անասունների վրայ:
(Արարատ թարգ․) Եվ մոգերն էլ իրենց կախարդություններով արեցին այնպես, որ ոջիլներ առաջացնեն, բայց չկարողացան: Եվ այսպես մարդկանց և անասունների վրա ոջիլ եղավ:
(Գրաբար) Արարին նո՛յնպէս և գէտքն Եգիպտացւոց կախարդութեամբքն իւրեանց հանել մուն, և ո՛չ կարէին։ և եղև մուն ‘ի մա՛րդ և յանասուն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: