Ա․ Լոպուխին
Որովհետև Ես կմեկնեմ Իմ ձեռքը և ժանտախտով կհարվածեմ քեզ ու քո ժողովրդին, և դու կվերանաս երկրի երեսից: (Սինոդական թարգ․)[15]
Աստվածային ուժը, որի հարցում փարավոնը համոզվել էր նախորդ բոլոր պատիժների միջոցով, կարող է դրսևորվել նաև մահացու ժանտախտի տեսքով, բայց այդ դեպքում աստվածային ներգործությունը սպասված ազդեցությունը չէր թողնի թագավորի վրա:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Որովհետեւ իմ ձեռքը մեկնելով՝ մահացու հարուած պիտի հասցնեմ քեզ ու քո ժողովրդին, եւ դու պիտի վերանաս երկրի երեսից:
(Արարատ թարգ․) Այժմ Ես կմեկնեմ Իմ ձեռքը և ժանտախտով կհարվածեմ քեզ ու քո ժողովրդին, և դու կվերանաս երկրի երեսից:
(Գրաբար) Քանզի ձգեալ զձեռն իմ հարից զքեզ` եւ զժողովուրդ քո մահուամբ, եւ սատակեսցիս յերկրէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: