Ա․ Լոպուխին
17-18․ Դու դեռ դուրս ես գալիս Իմ ժողովրդի դեմ, որ չարձակես նրան: [17] Ես, ահա, վաղն իսկ, հենց այս ժամին այնպիսի սաստիկ կարկուտ կտեղացնեմ, որպիսին դեռևս չի եղել Եգիպտոսում իր հիմնադրման օրվանից մինչև այսօր: (Սինոդական թարգ․)
Եթե սա հետագա պատիժների արդյունքն է, ապա, նախազգուշացված լինելով դրա մասին, փարավոնը կարող էր կանխել դրանց վրա հասնելը Աստծո առաջ իր համաձայնությունը տալով՝ հրեաներին ազատ արձակելու: Եվ միայն նրա համառությունն է, որ առաջ է բերում նոր աղետի անխուսափելիությունը. դա այնպիսի մի կարկուտն էր, որը Եգիպտոսում դեռևս չէր եղել:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) բայց դու դեռեւս ձեռքիդ տակ ես պահում իմ ժողովրդին եւ չարչարում նրան։
(Արարատ թարգ․) Դու դեռևս դեմ ես դուրս գալիս Իմ ժողովրդին, որ չարձակե՞ս նրանց:
(Գրաբար) Եւ դու` տակաւին թեւարկե՞ս զժողովրդեամբ իմով չարչարե՞լ զդոսա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: