Ա․ Լոպուխին
19-21․ Արդ, շտապի՛ր հավաքել քո անասունները և այն ամենը, ինչ ունես դաշտում, որովհետև դաշտում գտնվող ու դեռևս տուն չմտած մարդկանց ու անասունների վրա կարկուտ է թափվելու և ոչնչացնելու է նրանց»»: [19] Փարավոնի այն ծառաները, որոնք երկյուղ ունեին Տիրոջ խոսքից, իրենց ծառաներին ու հոտերը հավաքեցին իրենց տներում: Իսկ ով չանսաց Տիրոջ խոսքերին, դաշտում թողեց իր ծառաներին ու անասունները: (Սինոդական թարգ․)
Հոգատարությունը («շտապիր հավաքել քո անասունները»)՝ նվազեցնելու համար ուժեղ կարկուտի հետևանքները, ուղղված չէր անձամբ փարավոնին, այլ նրա այն սպասավորներին, որոնք, բոլորովին անմեղ լինելով, կտուժեին թագավորի համառության պատճառով (Ելք 9:20-21): Պատժի կանխատեսման ու դրա պատուհասելու միջև ընկած ժամանակահատվածը (Ելք 9:18) կարող էր բավարար լինել փարավոնի հոգում հնազանդություն, Աստծո հանդեպ երկյուղ առաջացնելու համար (Ելք 9:20), բայց քանի որ դա տեղի չունեցավ, ուստի այս նոր աղետը լիովին տեղին պատիժ է համարվում:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Արդ, շտապի՛ր հաւաքել քո անասունները եւ այն ամէնը, ինչ ունես դաշտում, որովհետեւ դաշտում գտնուող ու դեռեւս տուն չմտած մարդկանց ու անասունների վրայ կարկուտ է թափուելու եւ ոչնչացնելու է նրանց»»:
(Արարատ թարգ․) Եվ այժմ մարդ ուղարկի՛ր և հավաքի՛ր հոտերդ ու այն ամենը, ինչ որ ունես դաշտում, որովհետև ամեն մարդ ու անասուն, որ կգտնվեն դաշտում և չեն լինի տներում, նրանց վրա կարկուտ կտեղա, և նրանք կվերանան"”»:
(Գրաբար) Եւ արդ փութեա ժողովել զանասուն քո, եւ որ ինչ իցէ քո ի դաշտի: Զի ամենայն մարդ եւ անասուն որ գտցի ի դաշտի` եւ ոչ մտցէ ի տուն, անկցի ի վերայ նորա կարկուտն` եւ սատակեսցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: