Ելից գրքի մեկնություն 9։27

Ա․ Լոպուխին

27-28․ Եվ փարավոնը մարդ ուղարկելով՝ կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի, Տերն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը՝ մեղավոր: [27] Աղոթեցե՛ք Տիրոջը, որ դադարեն Աստծո ուղարկած որոտներն ու կարկուտը: Ես ձեզ կարձակեմ, այլևս դուք այստեղ չեք մնա»: (Սինոդական թարգ․)
   
   Իր մեղքի «սահմանագծումը» մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե որքան մակերեսային է փարավոնի զղջումը: Պատճառն ավելի շուտ նրա ստրկական վախն է ամենակարող Աստծուց, ինչի մասին վկայում են փարավոնի խոսքերը՝ «թող դադարեն Աստծո ուղարկած որոտներն ու կարկուտը», քան թե իր ամբողջական մեղավորության, այսինքն՝ Աստծո կամքին ընդդիմանալու գիտակցումը: Նման տրամադրվածությամբ ասված բառերը՝ «այլևս դուք այստեղ չեք մնա», չի կարող ընդունվել իբրև հրեաներին ազատ արձակելու վճռական հրաման:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Փարաւոնը մարդ ուղարկելով՝ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Մեղք եմ գործել: Այսուհետեւ Տէրն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը ամբարիշտներ ենք:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնը մարդ ուղարկեց, կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի, Տերն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը՝ մեղավոր:
(Գրաբար) Եւ առաքեալ փարաւոնի կոչեաց զՄովսէս եւ զԱհարոն` եւ ասէ ցնոսա. Մեղայ. այսուհետեւ Տէր արդար է. եւ ես` եւ ժողովուրդ իմ ամպարիշտք: