Եսայու մարգարեության մեկնություն 1։14

Ա. Լոպուխին

Իմ հոգին ատում է ձեր ամսամուտներն ու տոները: Դրանք բեռ են Ինձ վրա, Ինձ համար դժվար է այդ ամենը տանել: (Սինոդական թարգ․) [14]
   
   Աստծուն ատելություն վերագրվում է փոխաբերական իմաստով: Դա նշանակում է, որ Աստված Իրեն հեռու է դասում հրեաների տոնակատարություններից, որոնք ամենևին էլ չէին արտահայտում Աստծո իրական ուրախությունը՝ «Ինձ համար դժվար է այդ ամենը տանել»: Աստծուն նկարագրելով իբրև այդ տոներից ձանձրացած մեկի՝ մարգարեն բացահայտորեն ակնարկում է այն դժկամությունը, որը զգում է յուրաքանչյուր մարդ, երբ ստիպված է լինում զբաղվելու այնպիսի աշխատանքներով, որոնք ոչ ոքի որևէ օգուտ չեն բերում։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) ձեր պահեցողութիւնն ու հանգիստը, ձեր ամսամուտներն ու տօները ատեց իմ հոգին: Կշտացել եմ ձեզնից, այլեւս չեմ ների ձեր մեղքերը:
(Արարատ թարգ․) Ձեր ամսամուտներից և նշանակված տոներից զզվել է հոգիս, դրանք բեռ են ինձ վրա, հոգնել եմ դրանք տանելուց։
(Գրաբար) զպահս եւ զդատարկութիւնս, եւ զամսագլուխս ձեր, եւ զտաւնս ձեր ատեաց անձն իմ: Յագեալ եմ ձեւք, ոչ եւս ներեցից մեղաց ձերոց: