Ա. Լոպուխին
22-23. Որովհետև քո ժողովուրդը, ո՛վ Իսրայել, թեկուզ և ծովի ավազի չափ լինի, միմիայն նրա մնացորդը դարձի կգա․ կործանումը վճռված է լիակատար ճշմարտությամբ։ [22] Քանի որ այդ վճռված կործանումն ամբողջ երկրի վրա իրագործելու է Տերը՝ Զորությունների Տերը։ (Սինոդական թարգ․)
Իսրայելից (հուդայական ժողովրդից) դարձի կգա կամ կվերադառնա (բաբելական գերությունից) միմիայն մնացորդացը՝ ամբողջ ժողովրդի աննշան մասը, իսկ մյուս հրեաների համար, որոնք արժանի չեն Աստծո ողորմությանը, կործանում է սահմանված։ Նրանք, ինչպես երկրի վրա ապրող մյուս ժողովուրդները, կպատժվեն Աստծո Դատաստանի ամբողջ խստությամբ, այսինքն՝ կորստյան կմատնվեն ա՛յն երկրներում, որտեղ նրանց կգաղթեցնեն հաղթողները։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Եւ եթէ Իսրայէլի ժողովուրդը ծովի աւազի չափ էլ լինի, նրանից սակաւաթիւ մարդիկ են միայն մնալու: Դա կատարուելու է կարճ ու կտրուկ եւ արդարութեամբ,
(Արարատ թարգ․) որովհետև քո ժողովուրդը, ո՛վ Իսրայել, թեկուզև ծովի ավազի չափ լինի, նրանից միայն մի մնացորդ է վերադառնալու։ Կործանումը վճռված է. հորդելու է արդարությունը,
(Գրաբար) Եւ եթէ եղիցի ժողովուրդն իբրեւ զաւազ ծովու, սակաւ ինչ մնացորդք մնասցեն ի նոցանէ. զի բան մի հակիրճ եւ համառաւտ արդարութեամբ,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: