Ա. Լոպուխին
Եվ այդ օրը կլինի այսպես․ քո ուսերից կվերցվի նրա բեռը, և նրա լուծը՝ քո պարանոցից, և լուծը ճարպից կընկնի։ [27] (Սինոդական թարգ․)
«Լուծը ճարպից կընկնի»․ ակնհայտորեն հրեա ժողովուրդն այստեղ համեմատվում է աշխատավոր անասունի հետ, որն այնքան կգիրանա ազատ, լավ կյանքից, որ լուծը, որով կապված էր նրա պարանոցը, չի դիմանա և կպատռվի։
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Այն օրը նրա երկիւղը պիտի վերանայ քո վրայից, նրա լուծը՝ քո պարանոցից. եւ ձեր ուսերից պիտի խորտակուի նրա լուծը:
(Արարատ թարգ․) Այդ օրը նրա բեռը կվերցվի քո ուսերից, նրա լուծը՝ քո պարանոցից, լուծը կկոտրվի գիրության պատճառով։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմ բարձցի երկեւղ նորա ի քէն, եւ լուծ նորա ի պարանոցէ քումմէ. եւ խորտակեսցի լուծն յուսոց ձերոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: