Եսայու մարգարեության մեկնություն 10։8

Ա. Լոպուխին

Քանզի նա կասի․ «Մի՞թե բոլոր թագավորներն իմ իշխանները չեն»։ (Սինոդական թարգ․) [8]
   
   Ք․ ա․ 900-650թթ․ միջև ընկած ժամանակաշրջանը ասորական միապետության պատմության մեջ ամենից ծաղկուն շրջանն էր, և Եսային, որն ապրում էր 8-րդ դարում, իհարկե, Ասորեստանի ծաղկման ականատեսն էր։ Ասորական թագավորներն իրենց էին ենթարկել  ամբողջ «արևմտյան երկիրը», ինչպես նաև Փյունիկիան, Փղշտացիների երկիրը, Եդովմը և Իսրայելական թագավորությունը։ Ասարքադդոն թագավորը գրավել էր ամբողջ Եգիպտոսը, իսկ Աշուրբանիպալի օրոք (668-626 թթ․) Ասորական թագավորությունն իր սահմանների մեջ էր ներառել Մարաստանը և Պարսկաստանը՝ մինչև Միջերկրական ծովը, և Հայաստանից մինչև Արաբական անապատը։ Օտար երկրներն ասորեստանցիների կողմից գրավվելուց հետո մնում էին նույն  կարգավիճակում, որում գտնվում էին նախկինում, սակայն այդ երկրների թագավորներն ասորական թագավորի վասալներն էին դառնում և նրան հարկ էին վճարում (դրա մասին էին վկայում «իմ իշխանները» արտահայտությունը)։ Այդ իսկ պատճառով էլ ասորական թագավորներն իրենց փառաբանում էին «շարրու ռաբբու» (մեծ արքա) և «շար շարրանի» (արքայից արքա) տիտղոսներով։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ եթէ նրան ասեն, թէ՝ «Միայն դո՞ւ ես լինելու իշխան»,
(Արարատ թարգ․) որովհետև նա ասում է. «Իմ իշխանավորները բոլորն էլ մի՞թե թագավորներ չեն.
(Գրաբար) Եւ եթէ ասիցեն ցնա. դու միա՞յն իցես իշխան. ասիցէ.