Եսայու մարգարեության մեկնություն 11։14

Ա. Լոպուխին

Եվ Փղշտացիների թևերի վրայով կթռչեն դեպի արևմուտք, կթալանեն Արևելքի բոլոր զավակներին, իրենց ձեռքը կերկարեն Եդոմի և Մովաբի վրա, և Ամմոնի զավակները կլինեն նրանց հպատակները: (Սինոդական թարգ․) [14]
   

   «Կթռչեն» (նկատի ունի հրեաներին) ինչպես գիշատիչ թռչուններ, ինչպես արծիվներ:

   «Փղշտացիների թևերի վրայով»․ այստեղ մարգարեն կարող էր նկատի ունենալ Փղշտացիների երկրի ռելիեֆը, որը նմանվում էր թռչնի թևերի: Եսայի մարգարեի օրոք Փղշտացիները խիստ թշնամաբար էին տրամադրված Իսրայելի հանդեպ (Ես․ 9:11):

   «Կթալանեն Արևելքի զավակներին», այսինքն՝ Պաղեստինի արևելյան հատվածի բնակիչներին, որոնք իրենք էին մշտապես թալանում իսրայելական բնակավայրերը (հմմտ. Դատ. 6:3):

   Այստեղ, անկասկած, մարգարեն հետ քայլ է կատարում Մեսիական գալիք, խաղաղ թագավորության տեսարանից և նկարագրում է հրեաների մոտակա հաղթանակն իրենց վաղեմի թշնամիների հանդեպ: Շատ բարդ կլինի զուգահեռներ տանել այս հատվածի և Եսայու 60-րդ գլխի միջև, որտեղ նկարագրվում է հեթանոսների կամավոր հնազանդությունը հրեաներին (պրոֆ. Յակիմով, 14-րդ համարի մեկնության մեջ):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Այլազգիների նաւերը պիտի չուեն, միանգամից աւարի պիտի ենթարկեն ծովակողմը, թէ՛ արեւելցիներին եւ թէ՛ եդոմայեցիներին. իրենց ձեռքը պիտի բարձրացնեն նախ Մովաբի վրայ, եւ ամենից առաջ ամոնացիներին են հնազանդուելու:
(Արարատ թարգ․) Այլ նրանք դեպի արևմուտք՝ փղշտացիների ուսերի վրա կթռչեն և միասին կկողոպտեն արևելքի ժողովուրդներին։ Նրանք իրենց ձեռքը կերկարեն Եդովմի ու Մովաբի վրա, և ամմոնացիները կհնազանդվեն իրենց։
(Գրաբար) Եւ թռիցեն նաւք այլազգեաց. եւ առցեն աւար միանգամայն զծովակողմն եւ զարեւելեայսն, եւ զեդովմայեցիսն: արկցեն զձեռս իւրեանց նախ ի Մովաբ. եւ որդիքն Ամովնայ յառաջագոյն հնազանդեսցին: