Եսայու մարգարեության մեկնություն 14։24

Ա. Լոպուխին

Այսպես է երդվում Զորությունների Տերը. «Ինչպես որ մտածել եմ, այդպես էլ լինելու է, ինչպես որ որոշել եմ, այդպես էլ տեղի է ունենալու»։ (Սինոդական թարգ․) [24]
   
   24-27-րդ համարներ: Բաբելոնական թագավորի կործանման մասին հաղթական երգն ավարտելուց հետո Եսային մարգարեանում է Ասորեստանի ճակատագրի մասին, սակայն դրա վերաբերյալ շատ բան չի ասում, որովհետև Բաբելոնի կործանման մասին հայտնություն ստանալուց հետո  մարգարեի համար լիովին պարզ էր, որ Ասորեստանը չէ, որ որաշիչ դեր էր ունենալու ընտրյալ ժողովրդի ապագայի կանխորոշման հարցում:

   Ասորեստանի վերաբերյալ այս կարճ մարգարեությունը իրենում բովանդակում է ա՛յն մտքերի կրկնությունը, որոնք տեղ են գտել 10-րդ գլխում: Մարգարեն չէր կարող առհասարակ չհիշատակել Ասորեստանի մասին, հավանաբար, այն պատճառով, որ տարբեր ազգերի ճակատագրերի վերաբերյալ հետագա գրեթե բոլոր մարգարեություններն առնչվում էին վերոնշյալ ազգերի՝ Ասորեստանյան միապետության հետ ունեցած հարաբերություններին (14:20-20:6, 21:11 և այլն, գլ. 22 և 23):

   Աստծուն նկարագրելով որպես «երդվող»՝ մարգարեն, հավանաբար, այդպիսով ցանկանում է առավելագույնս վստահեցնել իր ընթերցողներին այն բանում, որ Ասորեստանի դժբախտ ճակատագիրը փոփոխման ենթակա չէ:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ինչպէս ասացի, այնպէս պիտի լինի,
(Արարատ թարգ․) Զորությունների Տերը երդվեց և ասաց. «Անշուշտ, ինչպես խորհել եմ, այնպես էլ կլինի, ինչպես ծրագրել եմ, այն էլ կկատարվի։
(Գրաբար) զոր աւրինակ ասացի` այնպէս եղիցի. եւ որպէս խորհեալ եմ`