Եսայու մարգարեության մեկնություն 17։5

Ա. Լոպուխին

5-6․ «Լինելու է այնպես, ինչպես որ հնձվորի կողմից հասկի հունձ կատարելու ժամանակ, երբ նրա ձեռքը կսեղմի հասկն ու երբ կհավաքի հասկերը Ռափայիմի դաշտում»: [5] «Ու նրա մոտ կմնան, ինչպես լինում է ձիթենու պտուղը քաղելու ժամանակ, երկու-երեք պտուղ՝ ամենավերևում, կամ էլ չորս-հինգ հատ՝ պտղաբեր ոստերի վրա»,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստված: (Սինոդական թարգ․)
   
   Հնձվորը, Մովսեսի օրենքի համաձայն (Ղևտ. 19:9), չպետք է բոլոր հասկերը մինչև վերջ հավաքեր, այլ որոշ քանակությամբ հասկեր պետք է թողներ, որպեսզի դրանք հետո կարողանային հավաքել աղքատները:

   «Ռափայիմի դաշտը» գտնվում էր Երուսաղեմից դեպի հարավ-արևմուտքում (Հս. 15:7) և շատ առատ բերք էր տալիս: Ինչ վերաբերում է «ռափայիմներին», որոնց անունով որ կոչվում էր այս դաշտավայրը, ապա այդ անվան տակ առավել հավանական է հասկանալ Պաղեստինի հին բնակիչներին՝ ամորհացիներին, քանի որ եբրայական երկու անվանումներն էլ՝ «ամորհացի» ու «ռափայիմ», արտահայտում են «բարձրահասակ մարդ» իմաստը:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Այնպէս պիտի լինի, ինչպէս եթէ մէկը կանգնած ցորենը խուրձ-խուրձ հաւաքի իր գիրկը, ապա նրա յետեւից ընթանայ հասկաքաղը, կամ եթէ մէկը Հաստատութեան հովտում հասկ քաղի, ապա այնտեղ մնայ խոզանը.
(Արարատ թարգ․) Այնպես կլինի, ինչպես երբ հնձողը հավաքում է ցորենը, և նրա բազուկը հնձում է հասկերը։ Ռափայինների հովտում հասկեր հավաքելու պես կլինի։
(Գրաբար) Եւ եղիցի որպէս ոք զի ժողովէ որայ կանգուն ի գիրկս իւր, եւ շրջիցի հասկաքաղ զկնի նորա: եւ եղիցի որպէս քաղիցէ ոք հասկ ի ձորն հաստատութեան.