Ա. Լոպուխին
«Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ պետք է մատուցվեն զորեղ ու զգոն, իր ծագումից մինչև այժմ ահարկու եղող, բարձրահասակ ու ամեն բան ոտնատակ տվող ժողովրդի կողմից, ում երկիրը բաժանված է գետերով, ա՛յն տեղում, ուր հնչեց Զորությունների Տիրոջ անունը՝ Սիոն լեռան վրա»: (Սինոդական թարգ․) [7]
Եթովպացիներն Ասորեստանի կործանման ժամանակ տեսնելու են Տիրոջ ամենակարող զորությունն ու մատուցելու են ընծաներ, որոնք բերվելու են Երուսաղեմում գտնվող Տիրոջ տաճար:
«Ուր հնչեց անունը…», այսինքն՝ այնտեղ, ուր Տերն առանձնահատուկ կերպով ցույց է տալիս Իր զորությունը:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում, գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լերան վրայ:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ են բերվելու բարձրահասակ ու ողորկամաշկ ժողովրդից, այն ժողովրդից, որն ահարկու է մոտ թե հեռու, մի ազգ, որը հզոր էր ու հպատակեցնող, որի երկիրը բաժան-բաժան են անում գետերը։ Այդ ընծաները բերվելու են Զորությունների Տիրոջ անվան վայրը՝ Սիոնի լեռը։
(Գրաբար) Ի ժամանակի յայնմիկ մատչիցին պատարագք Տեառն զաւրութեանց ի նեղեալ եւ ի խոնարհ ժողովրդենէ. եւ ի մեծէ ժողովրդենէ յայնմհետէ եւ յաւիտեանս ժամանակաց. ազգ յուսացեալ եւ կոխեալ` որ է ի կողմն գետոյ աշխարհի նոցա, ի տեղւոջ ուր անուն Տեառն զաւրութեանց կոչեցաւ ի վերայ լերինն Սիովնի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: