Եսայու մարգարեության մեկնություն 19։10

Ա. Լոպուխին

«Եվ կործանվելու են ցանցերը, ու բոլոր նրանք, ովքեր ջրաբույներ ունեն կենդանի ձուկ պահելու համար, հուսալքվելու են»: (Սինոդական թարգ․) [10]
   

   «Ցանցեր»։ Եբրայերեն տեքստի այս հատվածում տեղադրված է «շուտոտ»՝ «խարիսխ» բառը, բայց Օրելլին սա փոխարինում է «շոտեյգա»՝ «հյուսներ» բառով, որն էլ իր հերթին ծագում է «շոտա»՝ «հյուսել» բառից: Այդ իսկ պատճառով այստեղ «ցանցեր» բառը կարելի է փոխարինել «հյուսներ» արտահայտությամբ, ընդ որում Condamin-ի մոտ այս համարի վերջին հատվածը թարգմանված է հետևյալ կերպ՝ «և բոլոր աշխատողները գտնվում են հուսահատության մեջ»:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Բոլոր արհեստաւորները տրտմութեամբ են համակուելու, բոլոր տարազագործները տխրելու են, եւ նրանց սրտերը ցաւելու են:
(Արարատ թարգ․) Նրա հիմքերը պիտի խորտակվեն, և բոլոր վարձկանների սիրտը պիտի տրտմի։
(Գրաբար) եւ եղիցին ճարտարքն ամենայն լի տրտմութեամբ. եւ ամենայն տարազագործք նոցա տրտմեսցին, եւ ցաւեսցեն սիրտք իւրեանց: