Ա. Լոպուխին
Ո՜վ իմ կալսվածներ և իմ հնձանի բերք։ Այն, ինչ որ ես լսել եմ Իսրայելի Աստծուց՝ Զորությունների Տիրոջից, ա՛յն էլ հայտնել եմ ձեզ։ [10] (Սինոդական թարգ․)
Բաբելացիները Իսրայելի հետ (ում որ այստեղ դիմում է մարգարեն) վարվել էին այնպես, ինչպես որ հողագործը վարվում էր ցորենի հասկերի՝ դրանք փշրելով կա՛մ շղթայավոր անիվով, կա՛մ էլ հատուկ այդ գործողության համար ստեղծված մեքենայով։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Լսեցէ՛ք, կենդանի մնացածնե՛ր եւ տանջուածնե՛ր, լսեցէ՛ք այն, ինչ ես լսեցի Զօրութիւնների Տիրոջից, ինչ մեզ պատմեց Իսրայէլի Աստուածը:
(Արարատ թարգ․) Ո՛վ իմ կամնվածներ և իմ կալի պտուղներ, ինչ որ լսել եմ Զորությունների Տիրոջից՝ Իսրայելի Աստծուց, այն տեղեկացրի ձեզ։
(Գրաբար) Լուարուք մնացորդք եւ ցաւագնեալք. լուարուք զոր լուայ ի Տեառնէ զաւրութեանց, զոր Աստուած Իսրայէլի պատմեաց մեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: