Եսայու մարգարեության մեկնություն 21։9

Ա. Լոպուխին

Եվ ահա, գալիս են մարդիկ, զույգ հեծյալներ՝ ձիերի վրա։ Հետո նա հայտարարեց և ասաց․ «Ընկա՜վ, ընկա՜վ Բաբելոնը, և նրա աստվածների բոլոր կուռքերը կոտրված- ընկած են գետնին»։ [9] (Սինոդական թարգ․)
   
   «Հետո նա հայտարարեց․․․»։ Condamin-ի մոտ այս հատվածն այսպես է թարգմանվում․ «Բարձրացնում են ձայնն ու ասում»։

   Կոտրված կուռքերը։ Այս արտահայտությունը ծառայում էր որպես ապացույց այն բանի, որ Բաբելոնը կորցրել էր իր ինքնուրույնությունը․ նրա աստվածներն արդեն կոտրված են, և հետևաբար ոչնչացված էր նաև նրա ամբողջ զորություն, որը կենտրոնացված էր այդ աստվածների մեջ (Ովս․ 8:5-6
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) ու տեսայ, որ գալիս է նոյն հեծեալ զոյգը՝ ձայն տալով եւ ասելով. «Ընկաւ, կործանուեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետին տապալուեցին»:
(Արարատ թարգ․) Ահա գալիս են ձիավորներ՝ զույգ-զույգ հեծյալներ»։ Ապա պատասխանեց ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ Բաբելոնը, նրա չաստվածների բոլոր արձանները փշրեց գետնով տալով»։
(Գրաբար) եւ տեսի զի գայր նոյն հեծեալ երկձի: պատասխանի ետ եւ ասէ. անկաւ կործանեցաւ Բաբելովն, եւ ամենայն պատկերք նորա եւ ձեռագործք իւր կործանեցան յերկրի: