Ա. Լոպուխին
15-16․ Եվ այդ օրը կլինի այսպես․ Տյուրոսին կմոռանան յոթանասուն տարով՝ մեկ թագավորի օրերի չափով։ Իսկ յոթանասուն տարիների ավարտվելուն պես Տյուրոսի հետ կլինի այն, ինչ որ երգում են պոռնիկի մասին։ [15] «Վերցրու՛ քնարը, քայլի՛ր քաղաքով, մոռացվա՛ծ պոռնիկ։ Գեղեցի՛կ նվագիր, շատ երգե՛ր երգիր, որպեսզի հիշեն քո մասին։ (Սինոդական թարգ․)
Երկար ժամանակ Տյուրոսը կմնա ստորացման և մոռացության մեջ, սակայն վերջիվերջո այն կրկին կվերակենդանանա։ Սակայն նրա առևտրի պտուղները կընծայաբերվեն ո՛չ թե կուռքերին և կծախսվեն ո՛չ թե սեփական հաճույքների համար, այլ Իրական Աստծո և Նրա ընտրյալների համար։
«Այդ օրը» – գլուխ 2:11 ։
«Կմոռանան․․․», այսինքն՝ Տյուրոսը կկորցնի իր համաշխարհային քաղաքական և առևտրային նշանակությունը։
«Յոթանասուն տարով» - յոթանասունը կատարյալ և միաժամանակ բավականին մեծ թիվ է (7х10)։
«Օրերի չափով․․․», այսինքն՝ ամենաերկար ձգվող թագավորության առավելագույն ժամանակահատվածը․ դժվար թե որևէ թագավոր յոթանասուն տարուց ավելի երկար թագավորեր։
«Քայլիր քաղաքով»։ Արևելյան քաղաքներում պոռնիկները նստում էին փողոցներում՝ քաղաքի դարպասների մոտ, ինչպես նաև քայլում էին քաղաքով մեկ՝ երգերով և երաժշտությամբ, պճնված և գլխներին պսակ դրած (բարոյական կանայք նստում էին տանը)։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Եւ պիտի գայ մի օր, երբ Տիւրոսը եօթանասուն տարի լքուած պիտի լինի, այնքան, որքան մի թագաւորի իշխանութեան ժամանակն է լինում, որքան մի մարդու կեանքի ժամանակը: Ու եօթանասուն տարի յետոյ Տիւրոսը պիտի դառնայ այնպիսին, ինչպէս ասւում է պոռնիկի երգում.
(Արարատ թարգ․) Այն օրը Տյուրոսը կմոռացվի յոթանասուն տարի, մի թագավորի կյանքի օրերի չափ։ Յոթանասուն տարուց հետո Տյուրոսին կլինի այնպես, ինչպես ասվում է այն պոռնիկի երգում.
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ, լքեալ լիցի Տիւրոս ամս եւթանասուն իբրեւ զժամանակ թագաւորի միոյ, եւ իբրեւ զժամանակ կենաց մարդոյ միոյ: եւ յետ ամացն եւթանասնից եղիցի Տիւրոս իբրեւ երգ պոռնկի միոջ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: