Ա. Լոպուխին
Նրանք կբարձրացնեն իրենց ձայնը, կցնծան Տիրոջ փառքի մեջ, ծովի կողմից բարձրաձայն պիտի բացականչեն։ [14] (Սինոդական թարգ․)
Ծովում և կղզիներում գտնվող փրկվածների խումբը, որը հեռվից պետք է տեսնի երկրի ամայացման այս պատկերը, կփառաբանի Աստծուն Իր արդար դատաստանի համար, որը Նա կգործադրի անօրեն մարդկանց հանդեպ, որոնց համար ոչ մի փրկություն չի լինի։
«Նրանք» – ամենայն հավանականությամբ նկատի ունի այն արդար մարդկանց, որոնք մեղավորների հանդեպ իրականացված դատաստանի վկաները պետք է լինեն (հմմտ․ Հայտն․ 22։11-12)։
«Ծովի կողմից»։ Իհարկե, ամենից առաջ մարգարեին ներկայացվում է Պաղեստինի ամայացումը, իսկ արդարներն էլ մարգարեին ներկայանում են որպես ամայացման մատնվելու ենթակա երկրի սահմաններից դուրս գտնվողներ։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Իսկ երկրի վրայ կենդանի մնացածները միահամուռ պիտի ուրախանան Տիրոջ փառքով, եւ ծովի ջրերը պիտի յուզուեն:
(Արարատ թարգ․) Եվ նրանք պիտի բարձրացնեն իրենց ձայնը, ցնծությամբ պիտի գոչեն, պիտի փառավորեն Տիրոջը՝ մեծափառության համար ծովի կողմից աղաղակելով.
(Գրաբար) նոքա մեծաձայն աղաղակեսցեն: Բայց մնացեալքն յերկրի` ուրախ լինիցին միանգամայն փառաւքն Տեառն, եւ խռովեսցին ջուրք ծովու:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: