Եսայու մարգարեության մեկնություն 31։1

Ա. Լոպուխին

Վա՜յ նրանց, որ իջնում են Եգիպտոս օգնության համար, ձիերի են ապավինում և մարտակառքերի են վստահում, որովհետև դրանք շատ են, և ձիավորների, որովհետև նրանք խիստ զորավոր են, սակայն չեն նայում Իսրայելի Սրբին և Տիրոջը չեն դիմում։ [1] (Սինոդական թարգ․)
   

   «Իջնում են Եգիպտոս» արտահայտությունը եբրայերենում արտահայտված է մեկ բառով՝ «իջնել»։ Փաստացի Եգիպտոսը գտնվում է Պաղեստինից ներքև (հարավ)։ «Իջնողները», ինչպես կարելի է ենթադրել, ոչ միայն հրեա դեսպաններն են, այլև նրանք, ովքեր այդ դեսպաններին ուղարկել են Եգիպտոս։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Վա՜յ նրանց, ովքեր օգնութիւն գտնելու համար իջնում են Եգիպտոս, ովքեր հեծեալներին ու մարտակառքերին են ապաւինում, թէ շատ են, եւ ձիերի մեծ բազմութեանը. նրանք Իսրայէլի սրբի վրայ յոյս չեն դնում, Աստծուն չեն փնտռում:
(Արարատ թարգ․) Վա՜յ նրանց, որոնք օգնության համար իջնում են Եգիպտոս, ապավինում են ձիերի, վստահում են մարտակառքերի, որովհետև շատ են, և ձիավորների, որովհետև խիստ զորավոր են։ Սակայն չեն նայում Իսրայելի Սրբին և չեն փնտրում Տիրոջը։երիվարաց յոյժ. եւ ոչ էին յուսացեալ ի սուրբն Իսրայէլի, եւ զԱստուած ոչ խնդրեցին: