Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Իսկ քեզ համար, Եզեկիա՛, թող սա նշան լինի. այս տարի պիտի ուտէք սերմանուածը, միւս տարին պիտի ուտէք մնացորդները, իսկ երրորդ տարին պիտի ցանէք ու հնձէք, այգիներ տնկէք եւ ուտէք նրանց պտուղը:
Իսկ ի նշան փրկության ասում է. «Այս տարի ուտելու եք ամբողջ սերմանվածը, մյուս տարի՝ բոլոր մնացորդները, իսկ երրորդ տարում պետք է ցանեք և հնձեք»
Սա ցույց է տալիս շնորհը, որ մկրտության ժամանակ ձրի վայելում ենք, իսկ դրանից հետո անհրաժեշտ է աշխատանք, համաձայն այն խոսքի, թե՝ «Վաստակեցեք արդարություն և հնձեք կյանքի պտուղը» (Ովս. 10։12):
Ա. Լոպուխին
Եվ ահա, սա թող քեզ համար նշան լինի, Եզեկիա՛. այս տարի կերե՛ք ինքնիրեն բուսած հացահատիկը, և հաջորդ տարի՝ այն, ինչ աճում է նրանցից, իսկ երրորդ տարին ցանե՛ք ու հնձե՛ք և խաղաղի այգինե՛ր տնկեք ու կերե՛ք դրանց պտուղը։ [30] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 37:1
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Իսկ քեզ համար, Եզեկիա՛, թող սա նշան լինի. այս տարի պիտի ուտէք սերմանուածը, միւս տարին պիտի ուտէք մնացորդները, իսկ երրորդ տարին պիտի ցանէք ու հնձէք, այգիներ տնկէք եւ ուտէք նրանց պտուղը:
(Արարատ թարգ․) Եվ սա լինի քեզ նշան. Այս տարի կերե՛ք ինքնիրեն բուսածը, Երկրորդ տարին այն, ինչ աճում է նրանցից, Եվ երրորդ տարին ցանե՛ք ու հնձե՛ք Եվ այգիներ տնկե՛ք ու կերե՛ք նրանց պտուղը։
(Գրաբար) Այլ քեզ այս եղիցի նշան. կերիցես այս ամ զսերմանեալդ, եւ յամէ եւս կերիցես զմնացորդսն. եւ յամին երրորդում սերմանեսջիք եւ հնձեսջիք, տնկեսջիք այգիս` եւ կերիջիք զպտուղ նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: