Ա․ Լոպուխին
«Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք Իմ ժողովրդին»,- ասում է ձեր Աստվածը. [1] (Սինոդական թարգ․)
«Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք»: Տվյալ՝ 40-րդ գլխի այս առաջին բառերն ընթերցողին անմիջականորեն ներկայացնում են Եսայի մարգարեի գրքի վերջին՝ երրորդ հատվածի թեման և ճիշտ պատկերացում են տալիս դրա հիմնական բնույթի ու միտվածության վերաբերյալ՝ բնորոշելով մարգարեի գրքի այդ հատվածի մարգարեական-ուսուցողական կամ, եթե առավել հստակ ասելու լինենք, սփոփիչ-խրախուսական նկարագիրը: Այս բառերի կրկնությունը, ըստ եբրայերենին բնորոշ հատկության, մատնանշում է դրանցում պարփակված իմաստի հատուկ շեշտադրումը: Երանելի Հերոնիմոսը և Վուլգաթան եբրայեցերեն բնագրային եզրը՝ «nahamu», թարգմանել են ո՛չ թե բառացի, այլ կրավորական իմաստով․ ոչ թե «մխիթարեցե՛ք», այլ՝ «մխիթարվե՛ք» (consolamini), ինչի շնորհիվ այստեղ մխիթարությունը ստացող և ուսուցանող սուբյեկտը հենց ինքը՝ ժողովուրդն է, և ոչ թե քահանաները կամ մարգարեները, որոնք այստեղ միայն ենթադրվում են: Իսկ ահա արդեն Յոթանասնից թարգմանությունը հաջորդ համարում ուղղակիորեն ներմուծում է «քահանաներ» բառը:
«․․․Իմ ժողովրդին․․․ձեր Աստվածը»: Սուրբ Գրքում տեղանունների շեշտադրությունը հաճախ կիրառվում է իմաստը ընդգծելու համար, իսկ տվյալ դեպքում, ակնհայտորեն, այդ միջոցն օգտագործվում է Աստվածային մխիթարության իմաստը ընդգծելու համար (Ովս. 1։9 և այլ տեղիներ):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Մխիթարեցէ՛ք, մխիթարեցէ՛ք իմ ժողովրդին, - ասում է Աստուած,
(Արարատ թարգ․) «Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է ձեր Աստվածը,-
(Գրաբար) Մխիթարեցէք, մխիթարեցէք զժողովուրդ իմ, ասէ Աստուած:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: