Եսայու մարգարեության մեկնություն 42:20

Ա. Լոպուխին

«Դու շատ բան տեսար, սակայն չնկատեցիր, ականջներդ բաց էին, սակայն չլսեցիր»: [20] (Սինոդական թարգ․)
   
   «Դու շատ բան տեսար, սակայն չնկատեցիր, ականջներդ բաց էին, սակայն չլսեցիր»: Այսինքն՝ օժտված լինելով արդարացման ու փրկության համար Աստծո կողմից իբրև պարգև ստացած բազմաթիվ միջոցներով (օրենք ու մարգարեներ, զոհաբերություններ ու ծեսեր)՝ Իսրայելը դրանք ըստ արժանվույն չգնահատեց ու չկարողացավ դրանցից օգտվել այնպես, ինչպես հարկն էր:

   «Բաց ականջներ ունենալով մի՞թե դու չես լսելու այն ամենը, ինչ որ ասվում է», ինչի մասին որ մենք կարդում էինք նաև վերևում. Ականջներով լսելու եք ու չեք իմանալու, և աչքերով նայելու եք ու չեք տեսնելու. քանի որ այս ժողովրդի սիրտը կարծրացել է (Ես. 6:9-10, Հերոնիմոս Երանելի):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Շատ անգամ տեսաք, բայց չզգուշացաք, բաց էին ձեր ականջները, բայց չլսեցիք:
(Արարատ թարգ․) Շատ բաներ ես տեսել, բայց ուշադիր չես, ականջները բաց են, բայց ոչինչ չես լսում։
(Գրաբար) տեսէք բազում անգամ, եւ ոչ զգուշացարուք, բաց էին աչք ձեր` եւ ոչ լուարուք: