Ա. Լոպուխին
16-17․ «Այսպես է ասում Տերը, որ ճանապարհ է բացում ծովում, ու շավիղներ՝ հորդահոս ջրերի մեջ»: [16] «Նա՛, որ կառքեր ու նժույգներ, զորք ու զորություն է դուրս բերում. բոլորը միասին ընկան, ոտքի չկանգնեցին, բայց նրանք կարող են լքել ու վեր չկենալ, հանգեցին ինչպես պատրույգը, մարեցին»: (Սինոդական թարգ․)
Այս համարներում բավականին հստակ կերպով խոսվում է եգիպտական գերությունից հրեաների ազատագրության, իսկ ավելի կոնկրետ՝ փարավոնի հետապնդումներից նրանց հրաշքով փրկության մասին, որը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ փարավոնը մտադրվել էր ետ վերադարձնել ազատ արձակվածներին: Սակայն ինչպես որ այն ժամանակ նմանատիպ ձեռնարկումն անհաջողության մատնվեց ու ավարտվեց աստվածընտրյալ ժողովրդի թշնամիների լիակատար կործանումով, այդպես էլ, ակնհայտորեն, լինելու է նաև այժմ, և Իսրայելի բոլոր թշնամիներն ամոթահար են լինելու:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը, որ ճանապարհ է բացում ծովում եւ շաւիղներ՝ յորդահոս ջրերի մէջ,
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը, որ ծովում ճանապարհ է բացում, հորդ ջրերի մեջ՝ ուղի,
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր որ արար ճանապարհ ընդ ծով, եւ ի ջուրս սաստիկս շաւիղս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: