Ա. Լոպուխին
«Ե՛ս, Ես Ի՛նքս եմ ջնջում քո հանցանքները հանուն հենց Ինձ, ու քո մեղքերը չեմ հիշում»:[25] (Սինոդական թարգ․)
«Ես Ինքս եմ ջնջում քո հանցանքները հանուն հենց Ինձ» - Եթե նույնիսկ Իսրայելի առանձին ներկայացուցիչներ փրկության արժանանան՝ որպես նորադարձներ մուտք գործելով նոր, օրհնություններով լեցուն թագավորություն, այսինքն՝ Քրիստոսի Եկեղեցի, ապա նրանք այդ ամենին արժանանալու են ոչ թե իրենց արժանիքների, այլ բացառապես Աստվածային աննկարագրելի սիրո ու Նրա անսահման ողորմածության շնորհիվ (Եբր. 10:17, Եփ. 2:4-10):
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Ե՛ս եմ, ե՛ս եմ այն նոյնը, որ ջնջում եմ իմ հանդէպ կատարած քո անօրէնութիւնները եւ քո մեղքերն այլեւս չեմ յիշելու:
(Արարատ թարգ․) Ես, ե՛ս եմ նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը։
(Գրաբար) Ես եմ. ես եմ նոյն որ ջնջեմ զանաւրէնութիւնս քո վասն իմ, եւ զմեղս քո այլ ոչ եւս յիշեցից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: