Եսայու մարգարեության մեկնություն 43:26

Ա. Լոպուխին

«Հիշի՛ր Ինձ, իրար հետ դատի ենք կանգնելու. դու խոսի՛ր, որպեսզի արդարանաս»: [26] (Սինոդական թարգ․)
   
   «Իրար հետ դատի ենք կանգնելու. դու խոսի՛ր, որպեսզի արդարանաս»: Մեղավորների հանդեպ Աստծո դատաստանի խորհրդանշական պատկերը, որում Նա հանդես է գալիս իբրև կողմերից մեկը, Եսայի մարգարեի ամենասիրելի դրվագներից մեկն է (տե՛ս․, օրինակ, 41-րդ գլուխը): Մասնավորաբար այս հատվածում կարելի է շարադրել մտքերի հետևյալ հաջորդականությունը. Իսրայելը, պարծենալով իր օրինապահությամբ, կարող էր իր սեփական արժանիքը համարել ինչպես իր փրկությունը (մասնակիորեն), այնպես էլ հեթանոսների դարձը: Սակայն նախորդ համարում Տերը փրկության պարգևը բացարձակապես Իրեն է վերագրում: Ենթադրվում է, որ Իսրայելը կարող էր սրա հետ չհամաձայնել կամ էլ առարկել, ինչի պատճառով էլ Տերը նրա համար նշանակում է համապատասխան դատի տարբերակը:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Բայց դու յիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրէնութիւնները, որ արդարացուես:
(Արարատ թարգ․) Հիշեցրո՛ւ ինձ, միասին դատ անենք. դու ի՛նքդ պատմիր, որ արդարանաս։
(Գրաբար) Բայց քեզ յուշ լիցի քեզ` եւ ընդ միմեանս դատեսցուք: ասա դու նախ զանաւրէնութիւնս քո` զի արդարասցիս: