Ա. Լոպուխին
18-19. «Նրանք չեն իմանում ու չեն հասկանում. Նա փակել է նրանց աչքերը, որպեսզի չտեսնեն, ու նրանց սրտերը, որպեսզի չհասկանան»: [18] «Եվ նա դա իր սրտին մոտ չի ընդունում, և այնքան գիտելիք ու խելք էլ չունի, որպեսզի ասի. «Դրա կեսը ես կրակի մեջ այրեցի ու դրա ածուխի վրա հաց թխեցի, միս խորովեցի ու կերա, իսկ դրա մնացորդներից էլ պղծությո՞ւն եմ պատրաստում, փայտի կտորի՞ն պիտի երկրպագեմ»: (Սինոդական թարգ․)
«Նա փակել է նրանց աչքերը, որպեսզի չտեսնեն, ու նրանց սրտերը, որպեսզի չհասկանան» - Ո՞ւմ մասին է այստեղ խոսքը: Եթե Եթե խոսքn Աստծո մասին է, ապա վայե՞լ է Նրա մասին այդպիսի բաներ մտածելը: Բնականաբար, սա պետք է հասկանալ ոչ այն իմաստով, որ Աստված դիտավորյալ հեթանոսներին մղում էր դեպի ամբարշտության ու անբարոյականության ճանապարհը, այլ հարկ է հասկանալ այնպես, որ Նա, չխոչնդոտելով նրանց կամքի ազատությանը, թույլ էր տալիս, որպեսզի նրանք ընթանան իրենց ընտրած ճանապարհներով կամ, ինչպես որ առաքյալն է ասում. «Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որպեսզի անվայել բաներ անեն» (Հռոմ. 1:28):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Նրանք անկարող եղան մտածել եւ իմանալ, որովհետեւ նրանց աչքերը՝ տեսնելու համար եւ նրանց սրտերը՝ հասկանալու համար բթացան:
(Արարատ թարգ․) Նրանք չեն իմանում և չեն հասկանում, որովհետև ծեփված են նրանց աչքերը, որպեսզի չտեսնեն, և նրանց մտքերը, որպեսզի չիմանան։
(Գրաբար) Ոչ առին ի միտ իմանալ, զի շլացան տեսանել աչաւք իւրեանց, եւ իմանալ սրտիւք իւրեանց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: