Ա. Լոպուխին
«Դարձեք դեպի Ինձ ու կփրկվեք, երկրի բոլոր ծագեր, քանի որ Ես Աստված եմ, և ուրիշը չկա»: [22] (Սինոդական թարգ․)
«Դարձեք դեպի Ինձ… երկրի բոլոր ծագեր…»: Այստեղ հստակ և արտահայտիչ կերպով հեթանոսներին կոչ է արվում դառնալ դեպի ճշմարիտ աստվածաճանաչողությունը, որը, մասնավորաբար, տեղի էր ունենալու դեպի հուդայականություն դարձով, իսկ ավելի ամբողջական իմաստով՝ մուտք գործելով դեպի նորկտակարանյան Եկեղեցի (Սաղմ. 21:28, 97:3 և այլ հատվածներ):
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Դարձէ՛ք ինձ մօտ, եւ կը փրկուէք, դուք, որ եկել էք երկրի չորս ծագերից: Ես եմ Աստուածը, ուրիշը չկայ:
(Արարատ թարգ․) Ո՛վ երկրի բոլոր ծայրեր, դարձե՛ք դեպի ինձ, որպեսզի փրկվեք, որովհետև ես եմ Աստվածը, և ուրիշը չկա։
(Գրաբար) դարձարուք առ իս` եւ ապրեսջիք որ եկեալդ էք ի ծագաց երկրէ: Ես եմ Աստուած` եւ չիք այլ ոք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: