Եսայու մարգարեության մեկնություն 49:21

Ա. Լոպուխին

«Եվ դու կասես քո սրտում. «Սրանց ո՞վ ծնեց ինձ համար. ես անզավակ և ամուլ էի, ես գերեվարված էի և աքսորված. սրանց ո՞վ է մեծացրել, չէ՞ որ ես մենակ էի մնացել. սրանք որտե՞ղ էին»»։ [21] (Սինոդական թարգ․)
   
   «Սրանց ո՞վ ծնեց ինձ համար…սրանց ո՞վ է մեծացրել…սրանք որտե՞ղ էին» - Զարմանք արտահայտող այս բացականչություններով մարգարեն մեզ բավականին հստակորեն ցույց է տալիս ա՛յն իրողության արտասովորությունն ու գերբնականությունը, որի մասին ինքը խոսում է: Հետևաբար, խոսքն այստեղ ո՛չ թե հասարակ զավակների մարմնական ծննդյան մասին է, այլ նորկտակարանյան Եկեղեցու զավակների սքանչելի, հոգևոր ծննդյան մասին։ Որոշ մեկնաբաններ այս զարմանքի մեջ մարգարեական ակնարկ են տեսնում թլփատության և Մովսիսական օրենքի նշանակության վերաբերյալ ա՛յն վեճերի շուրջ, որոնք գոյություն ունեին վաղ շրջանի (հիմնականում՝ Երուսաղեմյան) Եկեղեցում և որոնք իրենց լուծումը գտան առաքելական ժողովի ժամանակ (Գործք 15:5-29):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Եւ քո մտքում պիտի ասես. «Ո՞վ ինձ համար ծնեց սրանց. չէ՞ որ ես անզաւակ ու այրի էի, պանդուխտ ու արգելափակուած. ո՞վ սրանց սնեց ինձ համար, չէ՞ որ ես միայնակ էի մնացել, ո՞ւր էին սրանք»»:
(Արարատ թարգ․) Եվ դու կասես քո սրտում. «Սրանց ո՞վ ծնեց ինձ համար, քանի որ ես անզավակ և ամուլ էի, ես գերի էի և աքսորված, սրանց ո՞վ է մեծացրել. ես մենակ էի մնացել, սրանք որտեղի՞ց են եկել»։
(Գրաբար) Եւ ասասցես ի սրտի քում. ո՞ ծնաւ ինձ զսոսա. զի ես անզաւակ եւ այրի էի , պանդուխտ եւ արգելական. եւ զսոսա ինձ ո՞ սնոյց, զի ես միայն մնացեալ էի, եւ սոքա ու՞ր էին: