Եսայու մարգարեության մեկնություն 5։30

Ա. Լոպուխին

Եվ այն օրը աղաղակ պետք է բարձրացնեն նրանց վրա ալեծուփ ծովի գոռգոռոցի պես: Եվ պետք է նայի երկրին, ու ահա, միայն խավար և տագնապ պիտի տեսնի, և լույսը խամրելու է ամպերի մեջ: (Սինոդական թարգ․) [30]
   
   «Ահա, միայն խավար....». այս բառերով նկարագրվում է այն հոգեվիճակը, որը պետք է ունենան հրեաները մեծ աղմուկով («ալեծուփ ծովի գոռգոռոցի պես») արշավող հզոր և բազմաքանակ ասորեստանցիների արշավանքների ժամանակ:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Այն օրը, ինչպէս ալեծուփ ծովի ձայնը, աղաղակ պիտի բարձրացնեն նրանց վրայ: Պիտի նայեն դէպի վեր՝ երկնքին, եւ դէպի վար՝ երկրին, բայց ահա նրանց տագնապին ի պատասխան լինելու է դաժան խաւար:
(Արարատ թարգ․) Այդ օրը պիտի գոռան նրա վրա ծովի գոռգոռոցի պես, ու եթե մեկը նայի երկրին, միայն խավար ու տագնապ պիտի տեսնի։ Նույնիսկ լույսը խավարել է նրա երկնքում։
(Գրաբար) Աղաղակ արասցէ վասն նոցա յաւուր յայնմիկ, իբրեւ զձայն ծովու ամբոխելոյ ալեաւք: Հայեսցին յերկինս ի վեր` եւ յերկիր ի խոնարհ, եւ ահա խաւար խստութեան ի տարակուսանս նոցա: