Ա. Լոպուխին
«Քեզ հետ երկու աղետ է պատահել, ո՞վ կցավի քեզ համար. ամայացում ու ոչնչացում, սով և սուր․ ո՞ւմ միջոցով մխիթարեմ քեզ»։ [19] (Սինոդական թարգ․)
«Քեզ հետ երկու աղետ է պատահել․․․ամայացում ու ոչնչացում, սով և սուր․․․»։ Դատելով այն վառ երանգներից, որոնցով այստեղ պատկերվում է Երուսաղեմի ողբալի ճակատագիրը՝ կարող ենք ասել, որ այս մարգարեությունն ավելի շատ ի նկատի ունի ոչ թե Նաբուգոդոնոսորի կողմից կազմակերպված մոտալուտ գերությունը, որքան որ ավելի հեռու ապագայում հռոմեական կայսր Տիտոսի կողմից Երուսաղեմի սարսափելի կործանումը։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Երկու բան կայ քեզ հակառակ. եւ ո՞վ է, որ ցաւակից է լինելու քեզ. կործանում եւ կոտորած, սով եւ սուր է լինելու, եւ ո՞վ է, որ մխիթարելու է քեզ:
(Արարատ թարգ․) Երկու բաներ պատահեցին քեզ, ո՞վ կարող է քեզ սփոփել. կործանում ու կոտորած և սով ու սուր։ Ես քեզ ինչո՞վ մխիթարեմ։
(Գրաբար) Երկու ինչ հակառակ կան քեզ. եւ ո՞վ է որ տրտմակից լինիցի քեզ. կործանումն եւ բեկումն, սով եւ սուր. եւ ո՞ է որ մխիթարիցէ զքեզ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: