Եսայու մարգարեության մեկնություն 54:6

Ա. Լոպուխին

«Որովհետև Տերը քեզ կանչում է որպես լքված և հոգով վշտացած մի կնոջ, և որպես երիտասարդության կնոջ, որը մերժվել էր, - ասում է քո Աստվածը»։ [6] (Սինոդական թարգ․)
   
   «Որովհետև Տերը քեզ կանչում է որպես լքված և հոգով վշտացած մի կնոջ, և որպես երիտասարդության կնոջ, որը մերժվել էր, - ասում է քո Աստվածը։ Կարճ ժամանակով Ես թողել էի քեզ, սակայն մեծ ողորմածությամբ քեզ հետ կընդունեմ։ Բարկությունից տաքանալով՝ Ես ժամանակավորապես քեզանից թեքեցի Իմ երեսը, սակայն հավիտենական ողորմածությամբ կողորմեմ քեզ, - ասում է քո Փրկիչը՝ Տերը» - Սա ժողովրդի հետ Աստծո նոր միության (ուխտի) մասին միևնույն մտքի կրկնությունն է, որը սկզբում ժամանակավորապես դադարեցված, իսկ հետո կրկին վերականգնված ամուսնական միության վերաբերյալ բազմիցս հիշատակված պատկերն առավել մանրակրկտորեն զարգացնելու արդյունք է։

   «Որովհետև Տերը քեզ կանչում է որպես լքված և հոգով վշտացած մի կնոջ․․․» - Այս վերջին խոսքերում անհնարին է հավատավոր Իսրայելի քչաքանակ մնացորդացի գալիք մխիթարության մասին մարգարեական խոսքի միջոցով արտահայտված ակնարկ չտեսնել։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Տէրը քեզ չկանչեց որպէս լքուած ու վարանած կնոջ եւ ոչ էլ իբրեւ մի կնոջ, որ մանկուց ատելի է եղել, այլ Աստուած ասաց.
(Արարատ թարգ․) որովհետև Տերը քեզ կանչեց որպես լքված և հոգով վշտացած մի կնոջ, մի երիտասարդի կնոջ պես, որ մերժված է։ Քո Աստվածն ասում է.
(Գրաբար) Ոչ եթէ իբրեւ զկին մի լքեալ տարակուսեալ կոչեաց զքեզ Տէր. եւ ոչ իբրեւ զկին մի ատեցեալ ի մանկութենէ: այլ ասաց Աստուած,