Ա. Լոպուխին
Սակայն սրանցից էլ եթե մեկ տասներորդը պահպանվի և վերադառնա, նորից կենթակվի ավերածության, սակայն ինչպես իրենց պատյանը թոթափած բևեկնը ու կաղնին, սուրբ սերմը նրա արմատը կդառնա»: (Սինոդական թարգ․) [13]
Այս համարը ցույց է տալիս Հուդայի թագավորությանը այնպիսի սարսափելի ամայացումը, որից հետո այնտեղ պետք է մնա ժողովրդի մեկ տասներորդ մասը միայն: Սա կարող էր վերաբերվել միայն Նաբուգոդոնոսոր թագավորի օրոք քաղդեացիների կողմից Երուսաղեմի գրավմանը:
«Եվ վերադառնա»․ այս արտահայտությունը պետք է փոխարինել «իր հերթին պետք է վերացվի» արտահայտությամբ:
«Սակայն ինչպես բևեկնը…»արտահայտությունը եբրայերենից թարգմանելու պարագայում կստացվի այսպես. «Ինչպես կաղնի կամ բևեկ (կկորչի), որի բունը հատված է»: Այսպիսով՝ ողջ համարում թևածում է այն գաղափարը, որ հրեա ժողովուրդը որպես քաղաքական մեկ ամբողջություն ժամանակի ընթացքում կդադարի գոյություն ունենալուց և կզրկվի իր երկրից: Միայն այդ ժամանակ (ինչպես որ կարելի է արտահայտել Աստծո՝ Եսայու հետ ունեցած ողջ խոսակցության հիմնական իմաստը) ժողովրդի կարծրասրտությունը կփափկի և հավանաբար տեղի կունենա նրա դարձն առ Աստված:
Ընդ որում, մարգարեն սուրբ սերմը (այսինքն՝ Մեսիային) ներկայացնում է որպես հիմնասյուն (սլավոներեն՝ «стояние») Իսրայելի ժողովրդի հետագա գոյության համար: Մեսիան դեռևս չի եկել, և հետևաբար իր գոյությունը դեռևս պետք է պահպանի ա՛յն ժողովուրդը, որի միջից որ պետք է ելնի այդ Մեսիան:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպէսզի չլինի թէ երբեւէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, եւ ես էլ բժշկեմ նրանց»:
(Արարատ թարգ․) Եվ եթե այնտեղ մեկ տասներորդ մասը դեռ մնա, այն դարձյալ կայրվի, ու ինչպես մնում է բևեկնու և կաղնու կոճղը, երբ նրանք տապալվում են, սուրբ սերունդը կլինի նրա կոճղը»։
(Գրաբար) Սակայն և ՚ի նմանէ՛ տասանորդեսցեն. և դարձեալ եղիցին ՚ի գերութի՛ւն և յափշտակութիւն, իբրև զբևեկնի տերևաթափ, իբրև զկաղին թօթափեալ յիւրաքանչիւր պատենից զաւակն սուրբ արձանութիւն նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: