Ա. Լոպուխին
«Եվ խոնարհաբար քեզ մոտ պիտի գան քեզ ճնշողների որդիները, և և բոլոր քեզ անարգողները պիտի ընկնեն քո ոտքերի տակ, և քեզ պիտի կոչեն «Տիրոջ քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն»»։ [14] (Սինոդական թարգ․)
Սույն համարը որոշակի ընդարձակությամբ կրկնում է 10-րդ համարի գաղափարը։ Այս երկու համարներում էլ իր վրա ուշադրություն է գրավում մի փոքրագույն, սակայն հատկանշական մանրամասնություն․ ամենուր, որտեղ խոսվում է ժողովուրդների՝ Սիոն գալու և նրան (Սիոնին) երկրպագելու մասին, հիշատակվում է նրանց ո՛չ թե առաջին սերունդը, այլ երկրորդը՝ «որդիներ» կամ սերունդներ։ Ակնհայտ է, որ նոր, երիտասարդ սերունդը՝ որպես հին մոլորություններին իրենց հայրերից ավելի նվազ չափով հետևողներ, նոր, քրիստոնեական քարոզչությանն ավելի դյուրությամբ էր ընդառաջ գնում և ավելի ուշադիր էր ունկնդրում այն։ Իզուր չէ, որ հենց Ինքը՝ Տերը, Իրեն ժամանակակից հրեաներին ի թիվս այլ խոսքերի նախատում էր նաև հետևյալ բառերով՝ «ձեր որդիները ձեզ դատավոր կլինեն» (Մատթ․ 12։27)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Քեզ մօտ պիտի գան քեզ նեղողների եւ զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագութիւն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչուես Տիրոջ քաղաք, Իսրայէլի սրբի Սիոն:
(Արարատ թարգ․) Քեզ տանջողների որդիները խոնարհվելով քեզ մոտ պիտի գան, և բոլոր քեզ անարգողները պիտի երկրպագեն քո ոտքերի թաթերի մոտ ու քեզ կոչեն «Տիրոջ քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն»։
(Գրաբար) Եւ եկեսցեն առ քեզ զարհուրեալք որդիք նեղչացն քոց` զայրացուցչաց, երկիր պագցեն հետոյ ոտից քոց, ամենեքին որ զարհուրեցուցանէինն զքեզ. եւ կոչեսջիր քաղաք Տեառն սրբոյն Իսրայէլի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: