Ա. Լոպուխին
«Քարոզելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծո վրեժխնդրության օրը, մխիթարելու բոլոր սգավորներին»։ [2] (Սինոդական թարգ․)
«Քարոզելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծո վրեժխնդրության օրը․․․» - Այստեղ ուշադրություն է գրավում Մեսիայի՝ երկու բավականին տարբեր հատկությունների՝ ողորմած սիրո և պատժող արդարության համադրությունը: Այնուամենայնիվ, այս հատկանիշը քաջ հայտնի է նաև սաղմոսերգուի նկարագրությունից, որն արտահայտիչ կերպով դիտարկում է անում Տիրոջ մասին՝ նշելով, որ Նրա մոտ «ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն (Սաղմ. 84։11): Տվյալ պարագայում Մեսիայի ողորմած սերը կտարածվի բոլոր աղքատների, տառապյալների, նվաստացածների և ճնշվածների վրա, իսկ Նրա պատժող արդարությունը կուղղվի բոլոր ամբարիշտ հարուստների և անիրավ կեղեքիչների դեմ: Ինքնին, այսպիսի հակադրությունների համեմատության մեջ, երբ իրար կողք կողքի են դրվում «ընդունելի տարին» և «վրեժխնդրության օրը», չենք կարող չնկատել, որ հակադրույթների միջոցով խոսելը Եսայի մարգարեի համար սիրելի մեթոդներից մեկն է:
«Ընդունելի տարին» արտահայտության համար որպես ամենամոտ, դիպուկ զուգահեռ կարող է ծառայել 50-րդ գլխի այն հատվածը, որում խոսվում է պայքարի ժամանակի լրման և ամբողջական, բացառիկ հատուցման մասին (Ես․ 50։2)։ Իսկ ինչ վերաբերում է «վրեժխնդրության օր» արտահայտությանը, ապա դրա զուգահեռ հատվածը հաջորդող համատեքստից է. «Վրեժխնդրության օրն իմ սրտում էր, և իմ փրկության տարին հասել էր» (Ես․ 63։4): Այս ամենից պետք է եզրակացնել, որ այսպիսի հոմանիշային եզրույթներով, ըստ էության, կարող է բնութագրվել հատկապես Փրկչի երկրային կյանքի ժամանակաշրջանը, ինչը ոմանց համար արդարացման և փրկության, իսկ ուրիշների համար էլ, միաժամանակ, դատաստանի և պատժի ժամանակաշրջան էր (Հովհ. 9։39):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) հռչակելու Տիրոջ ընդունելի տարին եւ մեր Աստծու վրէժխնդրութեան օրը, մխիթարելու բոլոր սգաւորներին,
(Արարատ թարգ․) հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը, բոլոր սգավորներին մխիթարելու,
(Գրաբար) կոչել ամ Տեառն ընդունելի եւ աւր հատուցման Աստուծոյ մերոյ: Մխիթարել զամենայն սգաւորս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: