Ա. Լոպուխին
Կապի՛ր վկայությունը, կնքի՛ր այս ուսուցումն իմ աշակերտների մեջ: (Սինոդական թարգ․) [16]
Փրկչական հայտնությունը, որը հրեաները չեն ցանկանում ընդունել, պետք է պահպանվի, համենայն դեպս, գոնե հավատացյալների նեղ շրջանակներում: Մարգարեն պետք է նրանց լուսավորի այդ հայտնությունը հասկանալու համար, և այնուհետև նրանք թող որ անհամբերությամբ սպասեն այդ մարգարեության իրականացմանը: Մարգարեն անձամբ էլ՝ իր որդիների՝ Շեառ-Յասուբի և Մահեռ Շելալ հաշ Բազոմի հետ կենդանի վկա կլինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել և լսել ա՛յն բանի վկայությունը, որ փրկությունը միայն Տիրոջով է, որ Հուդայի թշնամիները շուտով պետք է պատժվեն և որ Հուդայի թշնամիները շուտով պետք է պատժվեն և որ հրեական խիստ անհնազանդ ժողովրդից պետք է փրկվի միայն մնացորդացը: Այո՛, հրեաները պետք է հետևին Աստծո մարգարեների խրատներին, մինչդեռ խորհրդի համար դիմում են տարբեր գուշակների: Դա հրեական պետականությանը կտանի վերջնական անկման՝ և՛ քաղաքական, և՛ կրոնա-բարոյական առումներով:
Մարգարեն հայտարարում է, որ ցանկանում է պահպանել Աստծո այդ վկայությունը՝ այն կնքելով իր աշակերտների համար:
Եսայու աշակերտներն այն մարդիկ են, որոնք հավատում են Բարձրյալին և կազմում են մարգարեին հարող նեղ շրջանակը:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ պիտի յայտնուեն նրանք, ովքեր փակի տակ են դնելու օրէնքները,
(Արարատ թարգ․) Կապի՛ր վկայությունը, կնքի՛ր այս ուսուցումն իմ աշակերտների մեջ
(Գրաբար) Յայնմ ժամանակի յայտնեսցին որ կնքիցեն զաւրենս, զի մի ոք ուսանիցի,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: