Եսայու մարգարեության մեկնություն 8։17

Ա. Լոպուխին

Եվ այսպես, ես սպասում եմ Տիրոջը, Որն Իր երեսը ծածկել է Հակոբի տնից, և իմ հույսը դնում եմ Նրա վրա: (Սինոդական թարգ․) [17]
   
   Եթե հրեական հասարակությունը կորցրել է Տիրոջ հանդեպ իր հույսը, ապա միևնույն է, մարգարեն հաստատապես իր հույսը դնում է Տիրոջ վրա՝ չնայած իր այն կանխատեսումներին, համաձայն որոնց կարելի է եզրակացնել, որ Բարձրյալն ամբողջությամբ խզել է Իր ուխտը Իսրայելի հետ:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) որպէսզի որեւէ մէկը չկարողանայ սովորել եւ ասել. «Կը մնամ ու կը սպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Յակոբի տնից, յոյս կը դնեմ նրա վրայ»»:
(Արարատ թարգ․) Ես սպասում եմ Տիրոջը, որն իր երեսը ծածկել է Հակոբի տնից, և իմ հույսը դնում եմ նրա վրա։
(Գրաբար) եւ ասիցէ. կացից մնացից Աստուծոյ որ դարձոյց զերեսս իւր ի տանէն Յակովբու, եւ եղէց յուսացեալ ի նա: