Ա. Լոպուխին
Դրա համար էլ Տերը չի ուրախանալու նրա երիտասարդներով և չի գթալու նրա որբերին ու այրիներին, որովհետև նրանք ամենքն էլ անաստված ու չարագործ են, և ամեն բերան հիմարություն է բարբառում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։ (Սինոդական թարգ․) [17]
«Տերը չի ուրախանալու»․ տարեց մարդը մխիթարությամբ է նայելու երիտասարդ, աճող սերնդին: Սակայն Իսրայելի երիտասարդները չեն ուրախացնելու Տիրոջը:
«Չի գթալու որբերին ու այրիներին»․ պետք է ենթադրել, որ Իսրայելի ժողովրդի մեջ և՛ այրիները, և՛ որբերն իրենց մեղքերով Աստծո նմանատիպ բարկությունն են հարուցել իրենց դեմ:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ Տէրը բարեհաճ չի լինելու նրանց երիտասարդների հանդէպ, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետեւ նրանք ամէնքն էլ անօրէն են ու չար, ամէն բերան անարդարութիւն է խօսում: Այս ամենի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած:
(Արարատ թարգ․) Դրա համար էլ Տերը չի ուրախանալու նրա երիտասարդներով և չի գթալու նրա որբերին ու այրիներին, որովհետև նրանք ամենքն էլ անաստված ու չարագործ են, և ամեն բերան հիմարություն է բարբառում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։
(Գրաբար) Վասն այսորիկ ի վերայ երիտասարդաց նոցա ոչ եղիցի ուրախ Աստուած, եւ որբոց նոցա եւ այրեաց մի ողորմեսցի. զի ամենեքին անաւրէնք են եւ չարք եւ ամենայն բերան խաւսի զանիրաւութիւն: Ի վերայ այսր ամենայնի ոչ դարձաւ բարկութիւն, այլ տակաւին ձեռն իւր բարձրացեալ է:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: