Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն 10։1

Ա. Լոպուխին

1-5․ Այդ ժամանակ Տերը ինձ ասաց. «Քեզ համար նախկինի նմանողությամբ երկու քարե տախտակներ կոփի՛ր, և բարձրացի՛ր ինձ մոտ՝ լեռան վրա, և քեզ համար փայտե տապանակ պատրաստի՛ր, [1] և ես կգրեմ տախտակների վրա այն բառերը, որոնք որ նախորդ տախտակների վրա էին, որոնք որ դու կոտրեցիր: Ապա դրանք կդնես տապանակի մեջ»: Եվ ես չփտող փայտից տապանակ պատրաստեցի, և նախորդի նմանողությամբ երկու քարե տախտակներ կերտեցի և բարձրացա լեռը: Այդ երկու քարե տախտակները իմ ձեռքերին էին: Եվ Նա նախորդի նմանողությամբ ինչպես որ առաջ էր գրված, այդպես էլ հիմա գրեց այն տաս պատվիրանները, որըոնք ձեզ հաղորդել էր Տերը՝ լեռան վրա, կրակի միջից: Եվ Տերը դրանք տվեց ինձ: Եվ դառնալով ես Իջա լեռից, ու տախտակները դրեցի տապանակի մեջ, և դրանք այնտեղ են մնում, ինչպես պատվիրել էր ինձ Տերը: (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Ելից գրքի մեկնություն գլուխ 25:10-22, 34:1, 37:1-9
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. «Երկու քարէ տախտակ կոփի՛ր նախկինների նման ու բարձրացի՛ր լեռը: Փայտից տապանակ պատրաստի՛ր քեզ համար,
(Արարատ թարգ․) «Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Կոփի՛ր նախկինների նման երկու քարե տախտակներ, բարձրացի՛ր լեռը՝ ինձ մոտ, և փայտից մի տապանա՛կ պատրաստիր քեզ համար։
(Գրաբար) Ի ժամանակի յայնմիկ ասէ ցիս Տէր. Կոփեա դու քեզ երկուս տախտակս քարեղէնս իբրեւ զառաջինսն, եւ ել ի լեառնն. եւ արասցես դու քեզ տապանակ փայտեղէն.