Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն 8։3

 

Ա. Լոպուխին

Նա չարչարեց քեզ, սոված պահեց, քեզ փորձելով, կերակրեց մանանայով, որին ծանոթ չէիր դու, և ծանոթ չէին նաև քո հայրերը, որպեսզի քեզ ցույց տա, թե մարդը միայն հացով չի ապրում, այլ նաև այն ամեն[ով] [խոսքով], որ ելնում է Աստծու բերանից: (Սինոդական թարգ․)[3]
   
   Աստված «կերակրեց քեզ մանանայով, որին ծանոթ չէիր դու, և ծանոթ չէին նաև քո հայրերը», այսինքն՝ նախնիները, որոնք ապրել են մինչև ժողովրդի Եգիպտոսից դուրս գալը, «որպեսզի քեզ ցույց տա, թե մարդը միայն հացով» (որն աճում է բնական ճանապարհով) «չի ապրում,  այլ նաև այն ամեն[ով]», ինչը հայտնվում է ըստ օրհնյալ և ամենակարող Աստծու խոսքի:
--------------------------------
   [3](Էջմիածին թարգ․) Նա տանջեց քեզ, սովահար արեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանօթ չէիր, եւ որին ծանօթ չէին նաեւ քո հայրերը, որպէսզի քեզ ցոյց տայ, թէ մարդը միայն հացով չէ, որ ապրում է, այլ մարդն ապրում է նաեւ այն ամէն խօսքով, որ ելնում է Աստծու բերանից:
(Արարատ թարգ․) Նա քեզ խոնարհեցրեց և քաղցած պահեց ու կերակրեց մանանայով, որին ո՛չ դու էիր ծանոթ և ո՛չ էլ քո հայրերը, որպեսզի քեզ հասկացնի, թե մարդը ոչ միայն հացով է ապրում, այլ մարդն ապրում է նաև այն ամեն խոսքով, որ դուրս է ելնում Տիրոջ բերանից։
(Գրաբար) Եւ չարչարեաց զքեզ, եւ սովաբեկ արար զքեզ, եւ կերակրեաց զքեզ մանանաիւ զոր ոչ գիտէիր, եւ ոչ գիտէին հարք քո. զի յայտ արասցէ թէ ոչ հացիւ միայն կեա մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանւոյ Աստուծոյ` կեցցէ մարդ: