Ա․ Լոպուխին
Ժողովուրդը սկսեց բարձրաձայն տրտնջալ Տիրոջ առաջ: Տերը լսեց և բորբոքվեց նրա զայրութը, ու նրանց վրա Տիրոջ հուրը թափվեց և սկսեց ոչնչացնել բանակատեղիի մի մասը: (Սինոդական թարգ․)[1]
«Տիրոջ հուրը» արտահայտության ներքո այս դեպքում (հ․ 3) կարելի է հասկանալ մի անբնական հզոր կայծակ, որն ուղարկվում է Տիրոջ կողմից տրտնջացողներին պատժելու համար․ ճիշտ այնպես, ինչպես (Հոբ․ 1:16) և (Դ Թագ․ 1:10, 12) գրքերում է կայծակը «երկնային հուր», «Աստվածային հուր» կոչվում:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ժողովուրդը դառնօրէն տրտնջում էր Տիրոջ դէմ: Տէրը լսեց դա, խիստ բարկացաւ եւ նրանց վրայ կրակ թափելով՝ ոչնչացրեց բանակատեղիի բնակիչների մի մասը:
(Արարատ թարգ․) Ժողովուրդը Տիրոջ առջև լսելի կերպով տրտունջ արեց։ Տերը լսեց, և բորբոքվեց նրա բարկությունը։ Տերը կրակ թափեց նրանց վրա և ոչնչացրեց բանակի ծայրամասում եղողներին։
(Գրաբար) Եւ ժողովուրդն տրտնջէր չարաչար առաջի Տեառն. եւ լուաւ Տէր եւ բարկացաւ սրտմտութեամբ: Եւ բորբոքեցաւ ի նոսա հուր ի Տեառնէ. եւ եկեր զմասն ինչ բանակին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: