Թվոց գրքի մեկնություն 11։21

Ա․ Լոպուխին

21-22․ Եվ ասաց Մովսեսը. «Այս ժողովդրի մեջ վեց հարյուր հազար հետևակ կա, որոնց մեջ եմ և ես, և դու ասում ես, թե՝ «միս տամ նրանց, որ մեկ ամիս ուտեն։ [21] Մի՞թե ամբողջ արջառն ու ոչխարը մորթեմ, որպեսզի նրանց բավականացնի, կամ մի թե ծովի ամբողջ ձուկը կհավաքվի, որպեսզի բավարարի նրանց»: (Սինոդական թարգ․)
   
   Մովսեսը չի հասկանում այն միջոցները, որոնցով կարող է կյանքի կոչվել Աստվածային ամենակարողության խոստումը:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց. «Ժողովուրդն ունի վեց հարիւր հազար հետեւակ, որոնց մէջ եմ նաեւ ես, եւ դու ասում ես, թէ՝ «Միս տամ նրանց, որ մէկ ամիս ուտեն»:
(Արարատ թարգ․) Մովսեսն ասաց. «Այս ժողովուրդը, որոնց մեջ եմ ես, վեց հարյուր հազար հետևակներ են, և դու ասում ես, թե՝ «Ես միս կտամ նրանց, որ ուտեն մի ամբողջ ամիս»։
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս. Վեց հարիւր հազար հետեւակաց է ժողովուրդն` յորոց միջի եմ ես. եւ դու ասես մի՞ս տաց նոցա, եւ կերիցեն ամսաւրեայ ժամանակ: