Ա․ Լոպուխին
16-21. Եվ խոսեց Տերը Մովսեսի հետ՝ ասելով. [16] «Հայտնի՛ր Իսրայելի որդիներին, և ասա նրանց, որ երբ որ կմտնեք այն երկիրը որտեղ ես ձեզ առաջնորդում եմ և կուտեք այդ երկրի հացը, ապա ընծայաբերություն կատարեք Տիրոջը: Ձեր առաջին խմորից Տիրոջը որպես բաժին հաց կտանեք, այն կհատկացնեք Տիրոջը կալից ստացված հասկի պես: Այդպես էլ այն առանձնացրեք և ձեր առաջին խմորից Տիրոջը սերնդեսերուն հաց տվեք»: (Սինոդական թարգ․)
Ելից գրքի 22:29 և 23:19 համարներում պատվիրվում է երկրի առաջին պտուղներից, ինչպես նաև կալից ու հնձից ընծայաբերում կատարել: Այլ տեղիներում էլ հստակեցվում է, որ երկրի առաջին պտուղները մատուցվում են՝ ա) չորացված և բոված ցորենի տեսքով, որը հունցված է յուղով և կնդրուկով (Ղևտ. 2:14), բ) ավիվ ամսվա 16−րդ օրը Տիրոջը պետք է մատուցվեր առաջին խուրձը (Ելք. 23, Ղևտ. 23:10, 11), գ) Պենտեկոստեի օրը պետք է երկու հաց ընծայաբերվեր (Ղևտ. 23:17):
Մեկնաբանվող համարներում առաջին պտուղներից մատուցվող ընծայաբերության մի նոր տեսակ է հաստատվում՝ առաջին պտուղներից գաթայի տեսքով թխված խմորի ընծան:
Այս ընծայաբերությունները քահանաների սեփականությունն էին:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց
(Արարատ թարգ․ 17) Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի` եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: