Թվոց գրքի մեկնություն 15։24

Ա․ Լոպուխին

և եթե այդ մեղքը ժողովրդի աչքից վրիպի և ակամա գործված լինի, ապա ժողովուրդը նախրից [մի անարատ] զվարակ թող ողջակեզ անի՝ իբրև անուշահոտություն Տիրոջը: Եվ դրա հետ՝ անարյուն զոհ և հեղման ընծա՝ ըստ կարգի, և այծերից մի նոխազ՝ մեղքերի համար: (Սինոդական թարգ․)[24]
   
Տե՜ս Թվոց գրքի մեկնություն գլուխ 15:22
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) եթէ ժողովուրդն ակամայ մեղանչի, ապա ժողովուրդը նախրից բերուած ոչ արատաւոր մի զուարակ թող ողջակէզ անի իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշ բուրմունք: Նուիրաբերումը պէտք է լինի անարիւն, այլեւ՝ մի նոխազ մեղքերի քաւութեան համար:
(Արարատ թարգ․) այն ամենը, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրեց ձեզ այն օրվանից, երբ Տերն այս պատվիրանները տվեց ձեզ և այնուհետև՝ ձեր սերունդներին,և եթե ժողովուրդը չիմանալով սխալմամբ հանցանք գործի, ապա ժողովուրդը, որպես անուշահոտ ողջակեզ, մի զվարակ թող մատուցի և նրա հացի ընծան ու թափելու ընծան, ինչպես որ օրենքն է, և այծերից մի նոխազ՝ որպես մեղքի զոհ։
(Գրաբար) Եւ եղիցի եթէ յաչաց ժողովրդեանն վրիպեսցի ակամայ ինչ, արասցէ ժողովուրդն զուարակ մի յանդւոյ անարատ յողջակէզ ի հոտ անոշից Տեառն. եւ զոհ նմին, եւ նուէր ըստ նորին պայմանի, եւ նոխազ մի յայծեաց վասն մեղաց: