Թվոց գրքի մեկնություն 16։37

Ա․ Լոպուխին

Ասա Ահարոնի որդի Եղիազար քահանային, որպեսզի նա հավաքի այրվածների միջից [պղնձե] բուրվառները և նրանց միջի կրակը դեն նետի, քանի որ սրբագործվեցին: (Սինոդական թարգ․)[37]
   
   Հրամանը Ահարոնին չի տրվում, քանի որ քահանայապետը ոչ մի դեպքում չպետք է պղծվեր մահացածների դիպչելով (Ղևտ. 21:11):
   
   Տե՛ս Թվոց գրքի մեկնություն գլուխ 16:36
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) «Վերցրէ՛ք հրոյ ճարակ դարձած մարդկանց պղնձէ բուրվառները, իսկ օտար կրակը սփռեցէ՛ք հեռու,
(Արարատ թարգ․) «Ասա՛ Ահարոն քահանայի որդի Եղիազարին, որ այրվածների միջից դուրս բերի բուրվառները և դրանց կրակը հեռու սփռի, որովհետև դրանք սրբացան։
(Գրաբար) բարձէք զբուրուառսդ պղնձիս ի միջոյ այրեցելոցդ, եւ զհուրդ աւտար ցրուեսցես ի բաց. զի սրբեցան