Թվոց գրքի մեկնություն 17։1

Ա․ Լոպուխին

1-5․ Եւ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. [1] խոսի՛ր Իսայելի որդիների հետ և ամեն ցեղից մեկ գավազան վերցրու, նրանց ցեղերի իշխաններից տասներկու գավազան վերցրու, և դրանցից յուրաքանչյուրի վրա գրի առ իր տիրոջ անունը: Ահարոնի անունը Ղևտացիների գավազանի վրա գրիր, քանի որ նրանք մեկ իշխանի գավազան [պետք է տան], և դրանք կդնես վկայության խորանի առջև, որտեղ Ես ձեզ կհայտնվեմ, և ում որ Ես ընտրեմ՝ նրա գավազանը կծաղկի, և այդպես Ես կհանգստացնեմ Իսրայելի որդիների տրտունջը, որով նրանք տրտնջում էին ձեր վրա: (Սինոդական թարգ․)
   
   (1−5−րդ համարները համապատասխանում են եբրայերեն տեքստի 16−20−րդ համարներին)

    Քահանայապետի աստվածընտրյալության հանդեպ ժողովրդի հավատն ավելի ամրապնդելու և դրա վերաբերյալ մշտական և ​​շոշափելի ապացույց տալու համար՝ Աստված Ահարոնի չորացած գավազանով հրաշք է գործում: Իրենց անհավատության մեջ հաստատուն մնացողների մահվան սարսափելի նշանին հաջորդում է մեկ այլ նշան, որը ցույց է տալիս ընտրյալին, իսկ ընտրյալի միջոցով Իսրայելի բոլոր հավատարիմ որդիներին՝ տրված հոգևոր կյանքի լիությունը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի` եւ ասէ.