Թվոց գրքի մեկնություն 18։21

Ա․ Լոպուխին

«Իսկ Ղևիի որդիներին, ահա, Ես տվեցի այն ամենի տասանորդը՝ ինչ–որ ունի Իսրայելը, նրանց ծառայության համար, որը նրանք մատուցում են վկայության խորանում։ (Սինոդական թարգ․)[21]
   
   Զոհերի և ընծաների մի մասի հետ միասին Ղևիի որդիներին էր տրվում նաև այն ամենի տասներորդ մասը (տասանորդը), ինչ մյուս ցեղերի անդամները ստանում էին իրենց հողատարածքներից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրեական համայնքի թեոկրատական համակարգում կրոնական պարտականությունները միաժամանակ նաև պետական պարտավորություններ էին՝ մենք կարծում ենք, որ Իսրայելի կրոնական և պետական կարիքների համար սահմանված վերոնշյալ նյութական ծառայությունների փաթեթը չի կարող անտանելի անվանվել։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) «Ես Ղեւիի որդիներին իբրեւ ժառանգութիւն եմ տալիս իսրայէլացիների բոլոր եկամուտների տասանորդները նրանց այն ծառայութեան համար, որ նրանք պիտի կատարեն վկայութեան խորանում:
(Արարատ թարգ․) Ահա ես Իսրայելի ամբողջ տասանորդը Ղևիի որդիներին իբրև ժառանգություն այն ծառայության դիմաց, որ նրանք կատարում են ժողովի վրանում։
(Գրաբար) Եւ որդւոցն Ղեւեայ` ահա ետու զամենայն տասանորդս Իսրայէղի ի ժառանգութիւն. փոխանակ պաշտամանց նոցա զոր նոքայն պաշտեցին ի խորանին վկայութեան.