Թվոց գրքի մեկնություն 22։41

Ա․ Լոպուխին

Հաջորդ օրը՝ առավոտյան, Բաղակը վերցրեց Բաղաամին և բարձրացրեց Բահաղի բարձունքը, որպեսզի նա այնտեղից տեսնի իր ժողովրդի մի մասին։ (Սինոդական թարգ․)[41]
   

   «Բահաղի բարձունքները» նույնացվում են Բամովթի հետ («Բահաղի զոհասեղան»), որը Դիվոնի մոտ գտնվող լեռնային բլրի վրա էր։
--------------------------------
[41](Էջմիածին թարգ․) Երբ առաւօտ եղաւ, Բաղակն իր հետ առնելով Բաղաամին՝ նրան հանեց Բահաղի սեան մօտ եւ այնտեղից նրան ցոյց տուեց իսրայէլացի ժողովրդի մի մասը:
(Արարատ թարգ․) Երբ առավոտ եղավ, Բաղակը, իր հետ առնելով Բաղաամին, նրան հանեց Բահաղի բարձր տեղերը, որտեղից Բաղաամը տեսավ ժողովրդի մի մասին։
(Գրաբար) եւ իբրեւ այգ եղեւ, առեալ ընդ իւր Բաղակ զԲաաղամ եւ եհան զնա յարձանն Բահաղու. եւ եցոյց նմա զմասն ինչ ժողովրդեանն: