Ա․ Լոպուխին
Եվ նա տեսավ ամաղեկացիներին, և արտաբերեց իր առակն ու ասաց. «Ամաղեկացիները ազգերի մեջ առաջինն են, բայց նրա վերջը մահ է»: (Սինոդական թարգ․)[20]
Ամաղեկացիները (Ծննդ. 14:7) քանանական հնագույն ցեղ էին, որոնք թափառել են Եգիպտոսի և Պաղեստինի միջև ընկած տարածքներում (Ելք. 17, Թվ. 13:29, 14:15, Ա Թագ. 15:7, 27:8): Նրանց մեջ կարելի է տեսնել Եսավի ու Ադդայի առաջնեկ Եղիփազի որդիներից Ամաղեկի հետնորդներին (Ծննդ. 26:10, 12): Ամաղեկացիների ռազմական հզորությունը վերջնականապես ջախջախվեց Դավթի օրոք:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Ամաղէկացիներին տեսնելով՝ նա առակի կարգով ասաց. «Ամաղէկացիները ազգերի գլուխն են բայց կորստեան պիտի մատնուի նրանց սերունդը»:
(Արարատ թարգ․) Բաղաամը, տեսնելով ամաղեկացիներին, արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Ամաղեկն ազգերի գլուխն է, Բայց նրա վախճանը կործանումն է»։
(Գրաբար) Եւ տեսեալ զԱմաղէկ, ամբարձեալ զառակս իւր` ասէ. Գլուխ ազգաց Ամաղէկ, եւ զաւակ նոցա կորիցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: