Թվոց գրքի մեկնություն 24։21

Ա․ Լոպուխին

Եվ նա տեսավ Կինեցիներին, և արտաբերեց իր առակն ու ասաց. «Ամուր են քո բնակարանները, և ժայռի վրա է դրված քո բույնը»: (Սինոդական թարգ․)[21]
   

   Կինեցիները (Ծննդ. 15:19) հնագույն քանանական ցեղ էին, որոնք, հավանաբար, իրենց անունը ստացել էին («կեն» կամ «կին», այսինքն՝ «բույն») այն գյուղերից, որոնք նրանք իրենց համար կառուցում էին իրենց կողմից բնակեցված լեռներում (Կ. Գ. Վլաստվ):
   
   Կինեցիների մի մասը, Մովսեսի բարեկամ Հովբաբի միջոցով, որն անվանվում է կինեցի (Դատ. 1:16), մերձեցել էր հրեաների հետ, և հաստատվել էր Պաղեստինում (Դատ. 1:16, 4:11, 17): Մյուս մասն էլ մերձեցել էր մադիամացիների և ամաղեկացիների հետ (Ա Թագ. 15:5−7, 27:10, 30:29):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Կինեցիներին տեսնելով՝ նա առակի կարգով ասաց. «Ամուր է քո բնակավայրը, բայց եթէ քարանձաւներում էլ դնես քո բոյնը,
(Արարատ թարգ․) Եվ տեսնելով կենեցիներին՝ արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Ամուր է քո բնակավայրը, Եվ ապառաժի վրա ես դրել քո բույնը.
(Գրաբար) Եւ տեսեալ զԿինացին, ամբարձեալ զառակս իւր` ասէ. Հզաւր է բնակութիւն քո. եւ եթէ դիցես ի քարանձաւս զբոյն քո,