Թվոց գրքի մեկնություն 25։9

Ա․ Լոպուխին

Այդ կոտորածից մահացածների թիվը քսանչորս հազար էր։ (Սինոդական թարգ․)[9]
   
   Պողոս առաքյալը (Ա Կոր. 10։8), հետևելով հուդայական ավանդությանը, մահացածների թիվը հաշվում է ոչ թե 24000, այլ 23000։ Ըստ այդ ավանդության՝ հազար հոգի ոչ թե «խոցից» է մահացել, այլ, Մովսեսի և դատավորների վճռի համաձայն, սպանվել է սրով։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այդ կոտորածից քսանչորս հազար մարդ մեռաւ:
(Արարատ թարգ․) Պատուհասից մեռնողները քսանչորս հազար էին։
(Գրաբար) Եւ եղեն մեռեալք ի հարուածոցն յայնմանէ քսան եւ չորք հազարք: